ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ գլխավոր դատախազի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ գլխավոր դատախազի հետ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն, Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում, հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում