Հայաստան

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

2 րոպեի ընթերցում

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Վանաձորի «Մոր և մանկան» պուրակում անցկացվել է կանանց փոխադարձ աջակցության և բռնության նկատմամբ անհանդուրժողականության խթանմանն ուղղված հանրային նախաձեռնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմց հայտնում են, որ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կազմակերպած միջոցառմանը մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը։

Նախաձեռնության նպատակն էր ազգային ավանդական պարի միջոցով ընդգծել կանանց փոխադարձ աջակցության, համերաշխության և համայնքային միասնության կարևորությունը։ Այն նաև հանրության ուշադրությունն է հրավիրել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտության վրա։

«Միջոցառումը նաև հնարավորություն էր՝ կարևորելու համայնքի ներգրավվածությունը կանանց իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի և աջակցության մշակույթի ամրապնդման գործում։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաև հասարակությունում բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորումը»,– ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում