Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան

1 րոպեի ընթերցում

Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել  ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև երկուշաբթի օրը կայանալիք բանակցությունների նախաշեմին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է իտալական կառավարական Կիջի պալատը։

«Վարչապետը հաստատել է Իտալիայի, ինչպես նաև եվրոպական և արևմտյան գործընկերների աջակցությունը նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ ընդգծելով անհապաղ և անվերապահ հրադադարի կարևորությունը։ Նա նաև իր երախտագիտությունն է  հայտնել Ուկրաինայի կողմից վերստին ցուցաբերվող պատրաստակամությունը երկխոսության հարցում և ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ Մոսկվան լրջորեն կմասնակցի բանակցություններում ղեկավարների միջև ուղղակի շփումներին, որոնք կհանգեցնեն խաղաղության», - հաղորդել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մայիսի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայերեն Русский

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26