Հրշեջները մարել են Արգավանդի չգործող բենզալցակայանի մոտ գտնվող շինությունում բռնված հրդեհը
1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:18-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և բենզինով լցված 4 տարա: