Խարբերդում ավտոմեքենան ընկել է ջրատարը, երկու մարդ հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 17-ին, ժամը 21:13-ին տեղեկություն է ստացել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Tesla մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել երկու քաղաքացի, նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի միջոցով Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից: