Վանաձորի պատկերասրահի մոտակայքում այրվել է շինություն․ 1 քաղաքացի հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 17-ին, ժամը 14:18-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվում է շինություն։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՆԳՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»-ին կից փայտե շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 15։14-ին։ Այրվել են փայտե շինության կառուցատարրերը (մոտ 24 քմ), մոտ 10 պահարան և կենցաղային իրեր։
Քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։