Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Բարտ դը Վեվերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Բարտ դը Վեվերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման  հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են  ՀՀ  կառավարությունից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցության օրակարգային հարցեր՝ ընդգծելով քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման կարևորությունը։

Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների և շարունակական երկխոսության պահպանումը:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման քայլերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում