Իրավունք

Սրբուհի Գալյանը Նիլակշի Սահա Սինհայի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանը Նիլակշի Սահա Սինհայի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար:

Նախարարը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ռազմավարական բարեփոխումները:

Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործման, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և բարեվարք քրեակատարողական ծառայողներ ունենալու ուղղությամբ:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նիլակշի Սահա Սինհայը հաջողություն է մաղթել նախարարին՝ նշված ոլորտներում աշխատանքներն իրականացնելու համար:

Դեսպանը ներկայացրել է Հնդկաստանի հաջողված փորձը արդարադատության ոլորտում թվային, ներառյալ արհեստական բանականության գործիքների ներդրման հարցում, այս համատեքստում քննարկվել է հայ-հնդկական հնարավոր համագործակցությունը:

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին առնչվող հարցերը:

Կողմերը պայմանավորվել են առավել խորացնելու երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունն Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում