Թուրքիա

Զելենսկին Էրդողանի հետ հանդիպումից հետո կորոշի ՌԴ-ի հետ բանակցություններին առնչվող հետագա քայլերը. AFP

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Էրդողանի հետ հանդիպումից հետո կորոշի ՌԴ-ի հետ բանակցություններին առնչվող հետագա քայլերը. AFP

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ծրագրում է մայիսի 15-ին Անկարայում հանդիպել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո միայն նա որոշում կկայացնի, թե ինչ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին AFP գործակալությանը հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան մի պաշտոնյա։

«Նախագահն Անկարա իր այցը սկսում է Էրդողանի հետ (խմբ.՝ հանդիպումից) և միայն դրանից հետո նախագահը կորոշի հաջորդ քայլերը», - ասել է աղբյուրն այն բանից հետո, երբ ռուսական պետական ​ԶԼՄ-ները հայտնեցին, որ Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել պլանավորված բանակցությունների համար:

Նման տեղեկություն մայիսի 15-ին ավելի վաղ հայտնել էր «ՌԲԿ-Ուկրաինա» հրատարակությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կկայանա տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 14։00-ի)։

Մայիսի 15-ին Ստամբուլում պետք է տեղի ունենան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում