ՀՀ վարչապետն Ալբանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: