Թուրքիայի նախագահն առցանց մասնակցել է Թուրքիա-ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Սիրիա քառակողմ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առցանց մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի և Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի միջև քառակողմ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Սիրիան դառնա կայուն և բարգավաճ երկիր, որը համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ, վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար և ջանքեր է գործադրում դրան հասնելու համար։ 

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Դամասկոսի վարչակազմին ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ ԻՊ-ի դեմ պայքարում և պատրաստ է աջակցություն ցուցաբերել  ահաբեկչական խմբավորման անդամների կալանավայրերի կառավարման և անվտանգության հարցում։ 

Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը պատմական նշանակություն ունի՝ վստահություն հայտնելով, որ այդ որոշումն օրինակ կծառայի այլ երկրների համար, որոնք նույնպես սահմանափակումներ են մտցրել այդ երկրի նկատմամբ։ Դա ներդրումների հնարավորություններ կստեղծի Սիրիայի տարբեր շրջաններում: 

Թուրքիայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման վրա։  

«Տարածաշրջանում բռնության սրումը կասեցնելու Թուրքիայի ջանքերը շարունակվում են։ Եկել է Գազայի հատվածում հումանիտար ողբերգությանը վերջ տալու ժամանակը»,-ընդգծել է նա։

Էրդողանն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է, որ անհապաղ բանակցություններ սկսվեն հրադադարի և խաղաղության հասնելու շուրջ։ 

«Թուրքիան կշարունակի անել հնարավորը խաղաղության հասնելու համար»,- հավելել է Էրդողանը։ 

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին