Տնտեսություն

Կառուցվող կայանների գործարկումից հետո Հայաստանում կգործի 207 փոքր հիդրոէլեկտրակայան և 119 արևային էլեկտրակայան

1 րոպեի ընթերցում

Կառուցվող կայանների գործարկումից հետո Հայաստանում կգործի 207 փոքր հիդրոէլեկտրակայան և 119 արևային էլեկտրակայան

Հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ-ում հանձնաժողովի՝ 2024թ գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: 

«2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս 16-ը գտնվել են կառուցման փուլում: Կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրակայաններ՝ 467 Մվտ գումարային հզորությամբ»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը: 

Անդրադառնալով արևային էներգետիկայի ոլորտին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ հանրապետությունում գործել են 72 արևային էլեկտրակայաններ, ևս 47-ը գտնվել են կառուցման փուլում՝ ներառյալ 55 Մվտ-անոց Մասրիկ 1 արևային կայանը: Վերջինիս շահագործման թույլտվությունը հանձնաժողովը տվել է այսօր՝ մայիսի 14-ին:

«Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 119 արևային էլեկտրակայաններ՝ 577 Մվտ գումարային հզորությամբ»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում