Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ Երրորդ համաշխարհային պատերազմ բռնկվի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France24-ից, այս մասին նա ասել է մայիսի 13-ի երեկոյան հեռուստատեսային ծավալուն հարցազրույցի ընթացքում։

«Մենք պետք է Ուկրաինային օգնենք պաշտպանվել, բայց մենք չենք ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել.... Պատերազմը պետք է դադարի, և Ուկրաինան պետք է լինի հնարավոր լավագույն իրավիճակում, որպեսզի բանակցությունների մեջ մտնի», - ասել է Ֆրանսիայի նախագահը երեք ժամից ավելի տևած հարցազրույցում։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է սկսել այլ եվրոպական երկրների հետ քննարկումներ՝ միջուկային զենքերով զինված ֆրանսիական ռազմական ինքնաթիռները նրանց տարածքում տեղակայելու շուրջ, ինչպես անում է ԱՄՆ-ն։ 

Հարցազրույցում Մակրոնը նաև ուրվագծել է իր պաշտոնավարման վերջին երկու տարիների առաջնահերթությունները։ 47-ամյա Մակրոնը պետք է հեռանա պաշտոնից 2027 թվականին՝ նախագահության երկու ժամկետի ավարտից հետո։ France24-ը նշում է, որ տեսականորեն նա կարող է վերադառնալ 2032 թվականին, սակայն Ֆրանսիայի ոչ մի նախագահ նման բան չի արել։ 

Հարցազրույցի վերջում Մակրոնն ասել է, որ դեռ չի մտածել, թե ինչով է զբաղվելու 2027 թվականից հետո, և միայն կենտրոնացած է իր առօրյա աշխատանքի վրա։ 

Հայերեն Русский

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26