Քուրդիստանի աշխատավորական կուսակցության լուծարումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը. Սիրիայի արտգործնախարար

2 րոպեի ընթերցում

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, PKK) և թուրքական պետության միջև զինված հակամարտության դադարեցումը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շեյբանին։

«Ցանկանում եմ շնորհավորել Թուրքիային ՔԱԿ-ի հետ այսօր հայտարարված հրադադարի կապակցությամբ; Դա կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը», - ասել է Սիրիայի արտգործնախարարը Թուրքիայի և Հորդանանի իր պաշտոնակիցներ Հաքան Ֆիդանի և Այման աս-Սաֆադիի հետ եռակողմ հանդիպումից հետո։

Ավելի վաղ ՔԱԿ-ը համագումարի արդյունքներով որոշել էր ինքնալուծարվել և դադարեցնել զինված պայքարը Թուրքիայի հետ 47 տարվա առճակատումից հետո։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կուսակցությունն այժմ շարժվում է դեպի պայքարի ժողովրդավարական մեթոդներ։

Փետրվարի վերջին ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում Թուրքիայում, կոչ արեց կուսակցության հետ կապված բոլոր կազմավորումներին վայր դնել զենքերը, դադարեցնել հակամարտությունը Անկարայի հետ և լուծարել ՔԱԿ-ը։

Թուրքիա

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է ինքնալուծարման մասին

Հայերեն Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել