Միացյալ Նահանգներ

Մակրոնը խոսել է Թրամփի հետ ունեցած իր զրույցի մասին

1 րոպեի ընթերցում

Մակրոնը խոսել է Թրամփի հետ ունեցած իր զրույցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախօրեին մի քանի անգամ զրուցել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ Թրամփը առաջարկ էր ներկայացրել հակամարտող կողմերին՝ 30 օրով փոխադարձաբար զերծ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է այդ նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան նույնպես կաջակցի այդ առաջարկին։

«Ես ողջունում եմ Թրամփի շատ հստակ կոչը, որը վերաբերում է 30 օրով անվերապահ հրադադար հաստատելուն»,- հայտնել է Մակրոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում