Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի  համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են 6 և 70-րդ փողոցները և նորակառույց  մանկապարտեզ տանող ճանապարհները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի  աշխատակազմից, Աստղաձորի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 125 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 6-րդ և 70 –րդ փողոցների հիմնանորոգում՝ ավազախճային հիմքի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրմամբ, ջրահեռացման և ոռոգման առուների կառուցմամբ։ Ճանապարհները հիմնանորոգվելու են 430 մետր երկարությամբ, 2314 քառակուսի մետր մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մայիսի սկզբից ու իրականացվել շուրջ 80 տոկոսով․ արդեն կառուցվել են ոռոգման ու ջրահեռացման ցանցերը, տեղադրվել ավազախճային հիմքը։ Շինարարությունը կավարտվի եկող շաբաթվա ընթացքում։ 

6-րդ փողոցի վրա է գտնվում նորակառույց մանկապարտեզը, որն արդեն իր դռներն է բացել գյուղի նախադպրոցական տարիքի 57 սաների առջև։

Հայերեն

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը