Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են 6 և 70-րդ փողոցները և նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 125 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 6-րդ և 70 –րդ փողոցների հիմնանորոգում՝ ավազախճային հիմքի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրմամբ, ջրահեռացման և ոռոգման առուների կառուցմամբ։ Ճանապարհները հիմնանորոգվելու են 430 մետր երկարությամբ, 2314 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մայիսի սկզբից ու իրականացվել շուրջ 80 տոկոսով․ արդեն կառուցվել են ոռոգման ու ջրահեռացման ցանցերը, տեղադրվել ավազախճային հիմքը։ Շինարարությունը կավարտվի եկող շաբաթվա ընթացքում։
6-րդ փողոցի վրա է գտնվում նորակառույց մանկապարտեզը, որն արդեն իր դռներն է բացել գյուղի նախադպրոցական տարիքի 57 սաների առջև։