Հնդկաստանը հայտնել է՝ ինչ թիրախների է հարվածել Պակիստանում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող թիրախների դեմ իրականացված «Սինդուր գործողության» նպատակն է եղել արդարության հասնել Պահալգամում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հնդկական ANI գործակալությունից, այս մասին հայտնել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիքրամ Միսրին, բանակի գնդապետ Սոֆիա Քուրեշին և բանակի թևի հրամանատար Վյոմիկա Սինգհը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գնդապետ Սոֆիա Քուրեշին նշել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ինը ահաբեկչական ճամբար, թիրախավորվել են հավաքագրման կենտրոններ, ահաբեկչական գործողությունների մեկնարկի հարթակներ, ինդոկտրինացման և մարզման ճամբարներ։ Կողմնակի վնասներից խուսափելու համար օգտագործվել է հատուկ սպառազինություն։

Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ Հնդկաստանի դեմ հետագա հարձակումներ էին պլանավորվում։ Հետևաբար, այդ հարձակումները կանխելու և զսպելու համար, Միսրիի խոսքով, Հնդկաստանն իրագործել է «միջսահմանային ահաբեկչությունը զպելու իր իրավունքը»։ Նա շեշտել է, որ հարվածները կենտրոնացել են «ահաբեկիչների ենթակառուցվածքը փլուզելու վրա»։

Ըստ վերջին տեղեկություների՝ Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։ 

Աշխարհ

Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանի տարածքը, Իսլամաբադը պատասխանել է. կան զոհեր ու վիրավորներ

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները