Աշխարհ

Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանի տարածքը, Իսլամաբադը պատասխանել է. կան զոհեր ու վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանի տարածքը, Իսլամաբադը պատասխանել է. կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը օբյեկտի։ Ըստ Պակիստանի զինված ուժերի՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պակիստանը նաև հայտարարել է, որ խոցել է հնդկական հինգ օդանավ, այդ թվում՝ երեք Rafale, մեկ ՍՈւ-30 և մեկ ՄիԳ-29:

Հնդկաստանի ոստիկանությունից հայտնել են, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի գնդակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։

Հնդկաստանի ներքին գործերի նախարարը X-ում հայտարարել է, որ կառավարությունը վճռական է «համարժեք պատասխան տալ Հնդկաստանի և նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակման»։

«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում