Պատահարներ

Արտաշատի մոտ չորս ավտոմեքենաների բախման հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Արտաշատի մոտ չորս ավտոմեքենաների բախման հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 6-ին, ժամը 14:06-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Opel, Chevrolet, Lexus և Opel Combo մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին ու երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում