Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ-ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։ 

Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է  կատարվել օրենսդրական բարեփոխումների, կառավարման համակարգի բարելավմանը, արդարադատության, մարդու իրավունքների, տնտեսական մրցունակության, շրջակա միջավայրի պահպանության և թվային ոլորտում նախաձեռնված ծրագրերին։

Քննարկվել են Համաձայնագրի իրագործման հաստատված ժամանակացույցին վերաբերող հարցեր, զեկուցվել է, որ առանձին ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ։ Որպես համագործակցության առանցքային օրինակներ՝ ներկայացվել են արդարադատության բարեփոխումների օրակարգի առաջխաղացումը, հանրային կառավարման ոլորտում գործիքակազմի արդիականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի և թվային լուծումների ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Քննարկման ընթացքում կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  իրագործման ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն առանցքային նշանակություն ունի Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերություններում։ 

Վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին՝ ուղղված Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների և ծրագրերի հետևողական կատարմանը, դրանց իրականացման թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև առաջընթացի և արդյունքների հանրային ներկայացման բարելավմանը։

Քննարկման ավարտին ամփոփվել են արդյունքները և հստակեցվել են հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ 

Հայերեն English Español Français ქართული Русский 中文

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է