Կրեմլը հիշեցրել է Հաղթանակի օրվա առթիվ հրադադարի մասին՝ չնայած ԱԹՍ-ների վերջին հարվածներին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կողմից Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարը ուժի մեջ է մնում՝ չնայած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ՌԴ մարզերի վրա գիշերն իրականացված հարձակմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՌԲԿ պարբերականից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Տոների ընթացքում հրադադարի նախաձեռնությունն ուժի մեջ է, և համապատասխան հրահանգները տրվել են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Այստեղ ես կցանկանայի հիշեցնել մեր դիրքորոշումը. կրակը կդադարի, բայց եթե Կիևի վարչակարգի կողմից դա փոխադարձ չլինի, ապա անմիջապես կտրվի համարժեք պատասխան», - ասել է Պեսկովն՝ ի պատասխան այն հարցի՝ արդյոք գիշերվա հարձակումը խոչընդոտ չի դառնա հրադադարի համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 6-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է 105 անօդաչու թռչող սարք։ Հարձակման է ենթարկվել տասնմեկ մարզ, այդ թվում՝ Մոսկվան։ 

Ռուսաստան

Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ հայտարարել էր մայիսի 8-11-ը եռօրյա հրադադարի մասին՝ շեշտելով, որ ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում ՌԴ զինված ուժերն «արդյունավետ պատասխան կտան»։

Ռուսաստան

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին

Հայերեն English Русский

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին