Շքեղ կերպարներով հոլիվուդյան աստղերը՝ Met Gala 2025-ին

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի է ունեցել նորաձևության ամենահայտնի միջացառումներից մեկը՝ Met Gal 2025-ը, որի ընթացքում հոլիվուդյան հայտնի աստղերը ներկայացել են շքեղ կերպարներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս տարվա միջոցառման թեման էր «Գերնուրբ. սև ոճի կարում» (Superfine: Tailoring Black Style): Այն ոգեշնչված էր Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կոստյումների ինստիտուտում «սև դենդիին» ներկայացնող ցուցահանդեսով, որն, ըստ Vogue-ի, «ուսումնասիրում է հագուստի և ոճի կարևորությունը Ատլանտյան սփյուռքում սևամորթների ինքնության ձևավորման գործում»։ 

2003 թվականից ի վեր առաջին անգամ է միջոցառումը նվիրված եղել տղամարդկանց նորաձևությանը։

Հյուրերի շարքում էին երգչուհի Ռիհաննան, որը երեխայի է սպասում, Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քայլի Ջենների հետ, Շակիրան, Զենդայան, Դեմի Մուրը, Դայանա Ռոսը, Մադոննան և շատ այլ աստղեր։

Met Gala-ի հիմքերը դրվել են 1948 թվականին նորաձևության հրապարակախոս Էլինոր Լամբերտի կողմից՝ որպես դրամահավաքի միջոցառում նորաստեղծ Կոստյումների ինստիտուտի համար։ Առաջին Met Gala-ն իրենից ներկայացնում էր ընթրիք, որի տոմսերն արժեին 50 դոլար։ 2024 թվականին միջոցառմանը ներկա գտնվելու արժեքը 75 000 դոլար էր։ 1995 թվականից Met Gala-ի նախագահը և համանախագահը եղել է Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։ 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները