Ռուսաստան

Մոդին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Պահալգամի ահաբեկչական հարձակումը

2 րոպեի ընթերցում

Մոդին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Պահալգամի ահաբեկչական հարձակումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը խորին ցավակցություն է հայտնել անմեղ կյանքերի կորստի կապակցությամբ և լիակատար աջակցություն հայտնել Հնդկաստանին ահաբեկչության դեմ պայքարում։ Պուտինն ընդգծել է, որ նողկալի հարձակման մեղավորները և նրանց աջակցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ռուսաստանի ղեկավարը նաև «խստորեն դատապարտել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը»։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները հաստատել են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանն իրենց հանձնառությունը։

Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Պուտինին Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ և հրավիրել նրան այս տարի Հնդկաստանում կայանալիք ամենամյա գագաթնաժողովին։ 

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 22-ին։ Զոհվել է 26 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում