Մերձավոր Արևելք

Աբբասը և Պուտինը կքննարկեն իրադրությունը Գազայում և երկու երկրների հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Աբբասը և Պուտինը կքննարկեն իրադրությունը Գազայում և երկու երկրների հարաբերությունները

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը մտադիր է մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել երկկողմ հարաբերությունները և Գազայի հատվածում տիրող իրադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ Աբբասը նաև պլանավորում է Պուտինին տեղեկացնել պաղեստինյան խնդրի լուծման առաջնահերթությունների մասին։

«Հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և բոլոր ոլորտներում համատեղ համագործակցության ուղիները, առավել ևս, որ Ռուսաստանի և Պաղեստինի միջև առկա են սերտ պատմական կապեր: Աբբասը նաև ընդունող կողմին կտեղեկացնի Պաղեստինի վերջին իրադարձությունների մասին՝ Իսրայելի կողմից պաղեստինյան ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի լույսի ներքո, հատկապես Գազայի հատվածում, և պաղեստինցիների առաջնահերթությունների մասին այն խնդիրները հաղթահարելու հարցում, որոնց բախվում է պաղեստինյան գործը», - ասել է նախագահի խորհրդականը:

Ավելի վաղ ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը «Իզվեստիա»-ին հայտնել էր, որ Աբբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և ակնկալում է Պուտինի հետ բանակցություններ անցկացնել մայիսի 10-ին։ 

Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2024 թ. հոկտեմբերին՝ Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում