Քաղաքականություն

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, կմեկնի Պակիստան, որից հետո նաև Հնդկաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին  հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով ՝ Արաղչիի նախատեսված այցը հարևան երկրների հետ կանոնավոր խորհրդակցությունների մաս է կազմում: 

Խոսնակը հայտնել է, որ այցի ընթացքում արտգործնախարարը կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: 

Բաղային  հավելել է, որ Աբբաս Արաղչին  պաշտոնական այցով Հնդկաստան կայցելի  հաջորդ շաբաթվա վերջին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում