Պատահարներ

Միկրոավտոբուսն Առինջ գյուղում բախվել է գազատար խողովակին․ հինգ մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Միկրոավտոբուսն Առինջ գյուղում բախվել է գազատար խողովակին․ հինգ մարդ հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 4-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող GAZelle մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ:

Ըստ աղբյուրի՝ մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում