Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. ներսում գտնված քաղաքացիներից մեկը դուրս է բերվել, մյուսին որոնում են փրկարարները
1 րոպեի ընթերցում

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 2-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով:
Նշվում է, որ փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները: