ԱՄՆ-ն չի պլանավորում ներկայում կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ․ Պետքարտուղարության խոսնակ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները չի պլանավորում ներկայում կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում գտնվող Սիրիայի պատվիրակության հանդիպումների վերաբերյալ հարցին ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուշադիր գնահատել Սիրիայի նկատմամբ իր քաղաքականությունը։

«Մենք հաստատում ենք, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ գտնվում են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի տարբեր հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Մենք շարունակում ենք զգուշորեն գնահատել մեր քաղաքականությունը Սիրիայի հարցում և ժամանակավոր իշխանություններին կդատենք իրենց գործողությունների հիման վրա։ Այս պահին մենք չենք կարգավորում դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ, և ես ոչինչ չեմ կարող նախապես ասել որևէ հանդիպման վերաբերյալ», - նշել է խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ Սիրիայի արտգործնախարարը ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու պատժամիջոցների ​​​​մեղմացման վերաբերյալ հարցեր։ Դեռևս տեղեկություններ չկան, թե ԱՄՆ պետքարտուղարությունից ով է հանդիպել Ասադ աշ-Շայբանիի հետ։

Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Սիրիայի արտգործնախարարը Բրյուսելում Սիրիայի դոնորների համաժողովի շրջանակներում պատժամիջոցների վերացման առնչությամբ հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Նատաշա Ֆրանչեսկիի հետ։

Հանդիպումը Վաշինգտոնի և Դամասկոսի միջև առաջին բարձր մակարդակի անմիջական շփումն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան