ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Honoured to host H.E. Ms Kirsti Narinen – Ambassador of 🇫🇮 to 🇦🇲 and brief her about #EUMA’s tasks, activities and recent developments on the ground. 🇫🇮 is a steadfast contributor to EUMA with 7⃣ Finnish experts deployed to Armenia @KiNarinen @FinlandinSC. pic.twitter.com/WEgadKjIOy
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 29, 2025
«Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։
Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության ակտիվ մասնակից է՝ Հայաստան գործուղված 7 ֆին փորձագետներով։