Երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է արդյունավետ լինել առանձնապես ծանր հանցագործությունների գործերով․ Սրբուհի Գալյան

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսեց Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավոր ներդրման հնարավորության մասին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ անհրաժեշտ է նախ բացահայտել ինստիտուտի հնարավոր դրական և բացասական կողմերը։ Ըստ Գալյանի՝ միայն այդ վերլուծությունից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել՝ արդյոք Հայաստանը պետք է ներդնի երդվյալ ատենակալների համակարգ, թե ոչ։

«Առաջին հայացքից կարող եմ ասել, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը որոշակի կոնկրետ դեպքերում կարող է օգտակար լինել։ Այսինքն՝ անհրաժեշտ է այդ ինստիտուտը ինտեգրել ոչ թե բոլոր գործերի պարագայում, այլ միայն որոշակի դեպքերում, օրինակ՝ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ժամանակ։ Կարծում եմ՝ այս տարբերակը կարող է լինել արդյունավետ՝ որպես պրոֆեսիոնալ դատավորին օժանդակող լրացուցիչ միջոց»,- ասաց Գալյանը։ 

Նախարարը ընդգծեց, որ քննարկումները կանցկացվեն նաև նոր Սահմանադրության տեքստի մշակման շրջանակներում, հաշվի առնելով նոր Սահմանադրությամբ սահմանվող դատական իշխանության ձևավորման և Բարձրագույն դատական խորհրդի կազմակերպման սկզբունքները։

 

Հայերեն Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը