Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում