Կանադայում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան զոհեր ու վիրավորներ
1 րոպեի ընթերցում

Վանկուվերում ապրիլի 26-ի գիշերը փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ, մի քանի մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Global News-ը, որը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է միջադեպի հետևանքով առնվազն 9 զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխա:
Ըստ աղբյուր՝ի վիրավորների թիվն էլ հասնում է առնվազն 6-ի:
Վանկուվերի ոստիկանությունը դեռ չի հաստատել թվերը՝ կեսգիշերին կայացած մամուլի ասուլիսում հայտարարելով, որ անարդար կլինի ենթադրել ճշգրիտ թիվ, քանի որ տուժածները տեղափոխվել են տարածաշրջանի բազմաթիվ հիվանդանոցներ:
Դեպքի վայրում ձերբակալվել է 30-ամյա կասկածյալը, որը Վանկուվերի բնակիչ է: