Միացյալ Նահանգներ

Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան երբևիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան երբևիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան երբևիցե կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Time հանդեսին տված հարցազրույցում։

«Չեմ կարծում, թե նրանք երբևիցե կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ՝ հենց դա է այս պատերազմի պատճառ դարձել, երբ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին։ Եթե այդ թեման չշոշափվեր, շատ ավելի մեծ հավանականություն կա, որ այն (պատերազմը) չէր սկսվի», - նշել է նա։

Իր հերթին Reuters-ը հրապարակել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկների նախագծերը։ Ըստ ամերիկյան փաստաթղթի՝ Կիևը չպետք է ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում