Պակիստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Հնդկաստանի լայնածավալ հարձակման դեպքում. պաշտպանության նախարար

4 րոպեի ընթերցում

Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հնդկաստանի իշխանությունները չեն ներկայացրել «Լաշքար է Թայբա» արմատական ​​խմբավորման ահաբեկիչների հետ Իսլամաբադի կապի ապացույցներ, և որ Նյու Դելին ահաբեկչությունից օգտվել է տարածաշրջանում իրադրությունն անկայունացնելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պակիստանի ՊՆ ղեկավար Խավաջա Ասիֆն ասել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իր երկիրը պատրաստ է պատասխանել Հնդկաստանի հնարավոր լայնածավալ հարձակմանը։

«Նրանք (խմբ.՝ Հնդկաստանի իշխանությունները) երբեք ոչ մի ապացույց չեն ներկայացրել Քաշմիրում տեղի ունեցած միջադեպերի հարցով։ Վերջին 10-15 տարիներին երեք-չորս միջադեպ է տեղի ունեցել, բայց նրանք երբեք ոչ մի ապացույց չեն ներկայացրել, պարզապես Պակիստանին մեղադրել են ինչ-որ բանի մեջ և ստեղծել իրավիճակ, որ դա ծառայեցնեն իրենց օգտին…. Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք», - հավաստիացրել է նախարարը։

Ըստ Պակիստանի ՊՆ ղեկավարի՝ «Լաշքար է Թայբա» խմբավորումը չի գործում Պակիստանի տարածքում։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետախուզական ծառայությունները սխալ եզրակացություններ են արել՝ չունենալով ապացույցներ. Պակիստանի անվտանգության մարմինները պարզել են, որ «ամեն ինչ սարքվել է» տարածաշրջանում իրադրության անկայունացման նպատակով, հավելել է նախարարը:

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք նախարարն ընդունում է, որ Պակիստանը երկար ժամանակ աջակցել, վերապատրաստել և ֆինանսավորել է ահաբեկչական կազմակերպություններին, Ասիֆը նշել է, որ իրենք այդ «կեղտոտ գործն» արել են ԱՄՆ-ի և այլ երկրների փոխարեն։

«Մենք շուրջ երեք տասնամյակ արել ենք այդ կեղտոտ գործը Միացյալ Նահանգների համար, ինչպես նաև Արևմուտքի համար, այդ թվում՝ Բրիտանիայի։ Դա սխալ էր, և մենք տառապել ենք դրա համար», - ասել է նախարարը։

Այն հարցին՝ արդյոք իրավիճակը կսրվի, և արդյոք Պակիստանը պատրաստ կլինի, եթե Հնդկաստանն ավիահարվածներ հասցնի, նախարարն ասել է, որ իր երկիրն արդեն պատրաստ է դրան և կպատասխանի առաջիկա օրերին իրադրության ցանկացած զարգացման։ Խավաջա Ասիֆն ասել է, որ Պակիստանի պատասխանը համարժեք կլինի Հնդկաստանի քայլերին։

«Եթե լինի լայնամասշտաբ հարձակում, տեղի կունենա լայնամասշտաբ պատերազմ», - ասել է նա։

Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները մեղադրել են պակիստանյան «Լաշքար է Թայբա» խմբավորման հետ կապված «Դիմադրության ճակատ»-ին։ Նյու Դելին հայտնել է Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։ Պակիստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել։

Աշխարհ

Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար, կասեցրել երկկողմ համաձայնագրերը

 

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները