Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ անցկացվել է Սուրբ Նահատակների փառաբանության արարողություն:

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցում էին ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ներքին քաղաքականության դեպարտամենտի՝ կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության գլխավոր խորհրդական Ալեքսանդր Տերենտևը, ՌԴ ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և հայ համայնքի ներկայացուցիչներ, հրավիրվածներ: 

Եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին օրվա ընթացքում ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հայկական կազմակերպությունների պատասխանատուներ, համայնքի անդամներ: 

Օրվա խորհրդին նվիրված՝ Մոսկվայի «Տապան» թանգարանում կազմակերպվել է ցուցադրություն, կայացել հոգևոր ու դասական երաժշտության համերգ, որին մասնակցել են «Ռուսական ֆիլհարմոնիա»-ի սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մոսկվայի սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարի երգչախմբերը:  

Նշենք, որ բացի մայրաքաղաք Մոսկվայից, ՌԴ այլ քաղաքներում և շրջաններում ևս հայկական կազմակերպությունների կողմից հիշատակի միջոցառումներ են անցկացվել:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից