ՀՅԴ-ն երբեք հանդես չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու դիրքերից. Քրիստինե Վարդանյան

2 րոպեի ընթերցում

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը երբեք հանդես չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու դիրքերից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը: 

Վարդանյանը վստահեցրեց, որ իշխանությանը չեն մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար, մեղադրում ենք նրանց պահանջները կատարելու համար:

«Հայաստանում որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ  որևէ ուժի չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ: Երբեք չի եղել նման մեղադրանք, ո՛չ նախկին նախագահներին, ո՛չ ներկաներին մեղադրանքն այն չէ, թե ինչու են բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեղադրանքն այն է, թե ինչու են նրանց բոլոր նախապայմանները կատարում, ինչու են միակողմանի զիջումներ իրականացնում»,-ասաց Վարդանյանը:

Նա վստահեցրեց՝ եթե իրենք լինեին իշխանության, էլի բանակցելու էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Եվ, մենք, օրինակ, դեմ չէինք լինի, որ Թուրքիայի հետ հենց հաջորդ օրը կնքվեր փաստաթուղթ, որն ասում է, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են, սահմանները բացվում են, և երկու երկրների միջև հարաբերություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի, նորմերի սահմաններում: Մենք դրան երբեք դեմ չենք եղել»,-ասաց պատգամավորը: 

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին