Քաղաքականություն

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել է հնարավոր էսկալացիայի վերջին կետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այս մասին ասել է՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին։

Վարդևանյանը հետաքրքրվել է, թե ինչու է Հայաստանի վարչապետը Տիգրանաշենի առնչությամբ գործածում Քյարքի անվանումը, մինչդեռ ադրբեջանական կողմից Արծվաշենի վերաբերյալ համարժեք հայտարարություններ չեն հնչում։

Վարչապետի խոսքով՝ այս քայլի նպատակը հնարավոր էսկալացիայի առիթի չեզոքացումն է եղել։

«Ես էլի եմ ասում՝ Քյարքի ասելով՝ Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրուն։ Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը, որը Հայաստանի ներսում և դրսում գտնվող ուժերն ակնհայտորեն սկսելու էին օգտագործել։

Հիմա չկա դա։ Շատ լավ, ես կգամ, տասնյակ հարցերի կպատասխանեմ այստեղ՝ ինչո՞ւ Քյարքի, ինչո՞ւ ասացիր և այլն։ Նորմալ է, կպատասխանեմ։ Հազար անգամ հարցրեք, սուր հարցրեք, ամոթանք տալով հարցրեք, բայց ես իմ խնդիրը լուծել եմ։ Ո՞րն է այդ խնդիրը․ էսկալացիայի վերջին հնարավորությունը չեզոքացված է»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում