Քաղաքականություն

Առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու. Արայիկ Հարությունյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին սպասվում են մեծ ծավալի կեղծ լուրեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանրությանը խնդրում է՝ ստուգել յուրաքանչյուր տեղեկատվության իսկություն: 

«Առաջիկա օրերին սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ: 

Ֆեյքերի մեքենան միացված է, և Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընդդիմադիրներն ապակայունացման մասովկան են: Ագիտպրոպի աշխատանքի ամենավառ օրինակն Ազգային ժողովի քաշքշուկի մեդիաուղեկցումն էր, որը ներկայացվեց իբրև բախում Ցեղասպանության քրեականացման թեմայով քննարկման ժամանակ, որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:

Զարմանալի «զուգադիպությամբ» այդ մասին գրեց Բագրատ Գալստանյանին աջակցող «Տելեգրամ» ալիքը, շարունակեց 5-րդ ալիքը, միացավ ռուսական պետական «Ռիա-Նովոստի»-ն և, իհարկե, «Ազատություն» ռադիոկայանը: Սուտը տարածելուն օգնեց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Մի ուշագրավ «լուր» էլ գնաց ռուսական մեդիադաշտում: Աշտարակի խճուղին փակվել էր մի քանի րոպեով: Ռուսական ազդեցիկ «Գազետա.ռու»-ն վերնագիր դրեց՝ «Հայաստանի քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ»: 

Այս ամենը հուշում է, որ առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու: Խնդրում եմ՝ որևէ վերնագիր տեսնելիս ստուգել տեղեկատվության իսկությունը, նոր հավատալ դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մասնավորապես գրել է Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով առավելագույնս տարածել այսօրինակ գրառումներն, ինչը թույլ կտա զերծ պահել քաղաքացիներին ավելորդ լարվածությունից:

«Ցավոք, հիբրիդային պատերազմները շատ երկրների համար դարձել են լուրջ, բայց հաղթահարելի խնդիր»,- եզրափակվում է գրառումը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում