Սիրիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հնարավոր գրոհների մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո

3 րոպեի ընթերցում

Սիրիայի իշխանությունները լրջորեն են վերաբերվել ԱՄՆ պետքարտուղարության նախազգուշացումներին Դամասկոսում հնարավոր ահաբեկչությունների մասին և ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սիրիական վարչակազմին մոտ կանգնած մի աղբյուր։

«Սիրիայի իշխանությունները լրջորեն են վերաբերվել ԱՄՆ-ի նախազգուշացումներին Դամասկոսում և այլ նահանգներում առաջիկա օրերին կամ շաբաթներին հնարավոր ահաբեկչությունների ու դիվերսիաների մասին և կարգադրել միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքները կանխելու համար», - ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ սիրիական ղեկավարությունն անվտանգության ծառայություններին և պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել սպառնալիքներին դիմակայելու համար, հատկապես այն հաղորդագրություններից հետո, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է Դամասկոսի օբյեկտների վրա մի շարք հարձակումներ իրականացնելու մտադրության մասին:

«Անվտանգության ծառայությունները և պաշտպանության նախարարությունն արդեն մի շարք միջոցներ են ձեռնարկել վերջին երկու օրվա ընթացքում՝ ավելացնելով ուղեփակոցների քանակը Դամասկոսում և ուժեղացնելով արդեն գոյություն ունեցողները, ինչպես նաև զինված ստորաբաժանումները տեղափոխելով Դամասկոսի ու նրա շրջակայքի՝ ռազմավարական տեսակետից կարևոր տարածքներ», - հավելել է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ստեղծված իրավիճակում Սիրիայի իշխանությունները նաև դիմել են Թուրքիայի օգնությանը՝ խնդրելով ավելացնել իրենց անօդաչուների հետախուզական թռիչքները Սիրիայի տարբեր տարածաշրջանների վրա՝ ուժեղացնելու վերահսկողությունը և հետևելու ցանկացած թշնամական գործողության, հատկապես անապատում, որտեղ գտնվում են «Իսլամական պետության» գրոհայինների շարժական խմբեր, որոնք առաջինը հարձակում կիրականացնեն, եթե Դամասկոսի վրա գրոհելու որոշում ընդունվի:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին և այնտեղ այցելել ցանկացողներին նախազգուշացրել էր Սիրիայում տուրիստական օբյեկտների վրա հնարավոր հարձակումների վերաբերյալ հավաստի տեղեկատվության մասին և խորհուրդ էր տվել չմեկնել երկիր՝ վտանգի բարձր մակարդակի պատճառով:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան