Մաքրվել են Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների տարածքները

1 րոպեի ընթերցում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում մաքրվել են Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների տարածքները, կազմակերպվել է հուշարձանների հանրահռչակմանն ուղղված ցուցադրություններ և միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպպանության  Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, մարզի հանրակրթական դպրոցների հետ համագործակցությամբ ու աշակերտների մասնակցությամբ մաքրվել են   Ձորագյուղ գյուղի 9-10-րդ դարերի «Մասրուց Անապատ» եկեղեցու, Կարճաղբյուրի 10-20-րդ դարերի պատմական գերեզմանոցի,  Ծաղկունք գյուղի Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանի, Զոլաքարի Սուրբ Գևորգ եկեղեցու, Վարդենիկի Իշխանավանքի և մի շարք այլ հուշարձանների տարածքներ։ 

Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել  է    «Բաց երկնքի տակ» ֆիլմաշարից  «Բերդկունք. Բագրատունիների ամրոցը»  ֆիլմի ցուցադրումը։  Իսկ Ծովինար գյուղի միջն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվել է սլայդներով հուշարձանների լուսանկարների ցուցադում: 

Հայերեն

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին