Մաքրվել են Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների տարածքները
1 րոպեի ընթերցում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում մաքրվել են Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների տարածքները, կազմակերպվել է հուշարձանների հանրահռչակմանն ուղղված ցուցադրություններ և միջոցառումներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, մարզի հանրակրթական դպրոցների հետ համագործակցությամբ ու աշակերտների մասնակցությամբ մաքրվել են Ձորագյուղ գյուղի 9-10-րդ դարերի «Մասրուց Անապատ» եկեղեցու, Կարճաղբյուրի 10-20-րդ դարերի պատմական գերեզմանոցի, Ծաղկունք գյուղի Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանի, Զոլաքարի Սուրբ Գևորգ եկեղեցու, Վարդենիկի Իշխանավանքի և մի շարք այլ հուշարձանների տարածքներ։
Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել է «Բաց երկնքի տակ» ֆիլմաշարից «Բերդկունք. Բագրատունիների ամրոցը» ֆիլմի ցուցադրումը։ Իսկ Ծովինար գյուղի միջն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվել է սլայդներով հուշարձանների լուսանկարների ցուցադում: