Ծովազարդի և Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը դարձել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի հաղթողներ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը անցկացվել է երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև: 

Ներդպրոցական փուլն անցկացվել է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Այս փուլում կազմակերպվել են  առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև, ինչի արդյունքում ձևավորվեցին դպրոցական թիմերը: Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում էին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկված էր խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը:  Ապրիլի 1-6-ը դպրոցական թիմերը մասնակցել են  համայնքային փուլի մրցումներին, որտեղ ըստ տարիքային խմբերի  1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք են ստացել՝ մասնակցելու մարզային փուլի մրցումներին: 

1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են  2025 թվականի ապրիլի 16-ին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում էր Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում` Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը: 

4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են  ապրիլի 18-ին՝ Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, որի արդյունքում հաղթող է ճանաչվել  Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ տեղում էր Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել  Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմին: 

Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են  հավաստագրեր և գավաթներ:

Սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն` 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Ծովազարդի, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը:

Հայերեն

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին