Հայաստան

Թրաֆիքինգի դեմ պայքարը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում․ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին

2 րոպեի ընթերցում

Թրաֆիքինգի դեմ պայքարը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում․ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարությունց, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳ նախարարությունը։ 

Արմեն Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Փոխնախարարը նշել է, որ այս հանցատեսակի դեմ արդյունավետ պայքարը նախարարության օրակարգում է՝ սահմանային կառավարման և կանխարգելման քաղաքականության շրջանակում։

Արմեն Ղազարյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը՝ հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից՝ առանձնացնելով միգրացիոն, ոստիկանական և սահմանապահ առաքելություն իրականացնող ծառայությունների վարած միասնական քաղաքականությունն ու համատեղ նախաձեռնությունները։

Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարում նախարարության գործուն քայլերը, ինչպես նաև այս ուղղությամբ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության մասին վիճակագրական տվյալներ։

Անդրադարձ է կատարվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ հարցերով Խորհրդի աշխատանքների և 2023-2025 թվականների Ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին:

Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։

Պատվիրակության այցի շրջանակում հանդիպումները տարբեր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շահագրգիռ կառույցների հետ շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում