Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են երկկողմ հայտարարված զատկական հրադադարը խախտելու մեջ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են երկկողմ հայտարարված զատկական հրադադարը խախտելու մեջ

Չնայած Սուրբ Զատկի կապակցությամբ հրադադարի հայտարարությանը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ապրիլի 20-ին շարունակել են միմյանց մեղադրել խաղաղ բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները հրետակոծել և ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել ՌԴ Բրյանսկի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի սահմանամերձ շրջաններին։ 

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասներ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ ռուսական կողմին է մեղադրել երկկողմ հայտարարված հրադադարի ռեժիմը  խախտելու մեջ:

Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 10-ից Ռուսաստանի զինված ուժերի կողմից հրետակոծությունն ու ԱԹՍ-ների կիրառումն ակտիվացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում