Ուիթքոֆը հնարավոր է համարել տարածքների հարցի մասնակի լուծումը հօգուտ Ռուսաստանի. WSJ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածքների պատկանելության հարցը, որը, ըստ նրա, կարող է մասնակիորեն լուծվել հօգուտ ՌԴ-ի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Ուիթքոֆը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կարող է նախատեսել «առանձին տարածաշրջանների, բայց ոչ բոլորի» պահպանում Ռուսաստանի օգտին: ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնացը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է ավելի քիչ անհանգստանալ այն տարածաշրջանների համար, որոնց բնակչության մեծամասնությունը խոսում է ռուսերեն։

Ուիթքոֆի խոսքով՝ տարածքային հարցը դարձել է Ռուսաստանի ղեկավարի հետ իր բանակցությունների գլխավոր թեման։

Ավելի վաղ Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքի եթերում նշել էր, որ արդեն երեք հանդիպում է անցկացրել Պուտինի հետ։ Նա ասել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններն իրեն հնարավորություն են տվել հասկանալ, որ «Պուտինը մշտական ​​խաղաղություն է ցանկանում»։ 

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը որպես հակամարտության կենտրոնական հարց նշել էր, «այսպես կոչված, հինգ տարածքները (Ղրիմը, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը), սակայն հավելել էր, որ հակամարտության լուծումը սրանով չի սահմանափակվում։

Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Ուիթքոֆի վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին և տևել ավելի քան չորս ժամ։ Քննարկման գլխավոր թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններում. Ուիթքոֆ

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ