Թրամփը ցավալի է համարում Ֆլորիդայում հրաձգությունը, սակայն չի խստացնի զենքի նկատմամբ վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավալի է համարել Ֆլորիդայի նահանգում տեղի ունեցած հրաձգությունը, սակայն նշել է, որ չի պատրաստվում խստացնել զենքի շրջանառության նկատմամբ վերահողությունը և միշտ կպաշտպանի Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է ամերիկացիների՝ հրազեն ունենալու իրավունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Ես Երկրորդ ուղղման մեծ կողմնակից եմ…. Սրանք սոսկալի բաներ են, բայց կրակում է ոչ թե զենքն, այլ մարդիկ…. Դա շատ ցավալի է, ես քիչ առաջ լսեցի դրա մասին», - ասել է ԱՄՆ նախագահը, որի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։

Այսպես է Թրամփն արձագանքել Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, առնվազն 6-ը՝ վիրավորվել։

«Ինչ վերաբերում է օրենսդրության հարցերին, այս ամենը շարունակվում է արդեն վաղուց։ Ես պարտավոր եմ պաշտպանել Երկրորդ ուղղումը։ Ես նաև առաջադրվել եմ՝ Երկրորդ ուղղումը պաշտպանելով, ի թիվս այլ բաների։ Եվ ես միշտ կպաշտպանեմ Երկրորդ ուղղումը», - ընդգծել է նա։

Ֆլորիդայի Թալահասի քաղաքի համալսարանի տարածքում հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ Կասկածյալը շերիֆի տեղակալի 20-ամյա որդին է։ Նա հրաձգությունն իրականացրել էր իր իրավապահ մոր զենքերից մեկով։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս