Մշակույթ

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է «Նախաստեղծ Ռուսաստան» լուսանկարչական ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է «Նախաստեղծ Ռուսաստան» լուսանկարչական ցուցահանդեսը

Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի շենքում ապրիլի 16-ին բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացված է «Նախաստեղծ Ռուսաստան» համառուսական բնապահպանական փառատոնի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսում ներկայացված են շուրջ երկու տասնյակ աշխատանքներ։ Միջոցառումն իրականացվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ։

«Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն ամենախոշոր ցուցահանդեսային նախաձեռնությունն է Եվրոպայում, որը նվիրված է բնության լուսանկարչությանը և ընդգծում է բնական ժառանգության պահպանման, ինչպես նաև հազվագյուտ ու վերացող բուսական և կենդանական տեսակների պաշտպանության ու էկոլոգիական տուրիզմի զարգացման հիմնախնդիրները։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը իր ողջույնի խոսքում նշել է.

««Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն փառատոնի երկարամյա գործընկերն է, և մենք մեծ գոհունակությամբ հյուրընկալում ենք ցուցահանդեսը Երևանում՝ համոզված լինելով, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ամեն տարի «Նախաստեղծ Ռուսաստան» փառատոնն բնության գեղեցկությունը գնահատողների առավել լայն շրջանակի ուշադրությունն է գրավում, ընդգծելով բնության պահպանման և կենսաբազմազանության պաշտպանության կարևորությունը: Սա հատկապես արդիական է տեխնոլոգիական աշխարհի արագ զարգացող պայմաններում»։ 

Նրա խոսքով՝ իր արդիականության շնորհիվ ցուցահանդեսը շարունակելու է գործել նաև Հայաստանի այլ խոշոր երկաթուղային կայարաններում։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում