Քաղաքականություն

Սլովենիան սատարում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Տանյա Ֆայոն

1 րոպեի ընթերցում

Սլովենիան սատարում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Տանյա Ֆայոն

Սլովենիան սատարում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը։ 

«Սլովենիան շատ ամուր կերպով սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Կարծում եմ, որ դա շատ կարևոր հնարավորություն է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար։ Ինչպես ողջ Եվրամիությունը, այնպես էլ Սլովենիան հենց սկզբից սատարում է այդ նախաձեռնությանը»,-ընդգծել է Սլովենիայի ԱԳ նախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում