ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել իր զորքերի թիվը Սիրիայում. Reuters

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ բանակը պատրաստվում է վերադասավորել իր ներկայությունը Սիրիայում առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Համաձայն երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում, ԱՄՆ-ն, հնարավոր է, կրճատի իր զորքերի թիվը Սիրիայում։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ դուրսբերումը կարող է հանգեցնել Սիրիայում ԱՄՆ-ի մոտ 1000 զինծառայողի կրճատման: Մյուս պաշտոնյան նշել է, որ հստակություն չկա թվերի վերաբերյալ. նա հավելել է, որ թերահավատորեն է վերաբերվում այդ մասշտաբի նվազմանն այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Իրանի հետ և ուժեր հավաքում տարածաշրջանում:

Ամերիկացի զինվորականների թիվը Սիրիայում ներկայում հասնում է մոտ 2000-ի։ Նրանք հիմնականում տեղակայված են երկրի հյուսիս-արևելքում գտնվող մի քանի ռազմակայաններում: 

Զինվորականներն աշխատում են տեղի ուժերի հետ՝ կանխելու «Իսլամական պետության» վերածնունդը, որը 2014 թվականին Իրաքի և Սիրիայի մեծ տարածքներ էր գրավել, սակայն հետագայում հետ էր շպրտվել:

Միացյալ Նահանգները վերջերս ինքնաթիռներ, այդ թվում՝ B-2 ռմբակոծիչներ, ռազմանավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր է ուղարկել Մերձավոր Արևելք՝ դիրքերն ամրապնդելու համար:

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է ինը մարտանավ և մեկ հրթիռային սուզանավ

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմական ուժերի վերանայում է իրականացնում:

Իսրայելական Yedioth Ahronoth-ը հաղորդում է, որ ԱՄՆ անվտանգության պաշտոնյաները հայտնել են Իսրայելի անվտանգության կառույցներին, որ ամերիկյան ուժերի աստիճանական դուրսբերումը Սիրիայից կսկսվի երկու ամսվա ընթացքում։ Ըստ հրապարակման՝ Իսրայելը փորձել է Վաշինգտոնին հետ պահել այդ որոշումից, սակայն ապարդյուն: 

Իսրայելցի պաշտոնյաները խորը մտահոգություն են հայտնել այս քայլի հետևանքների վերաբերյալ՝ պարզաբանելով, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը «կարող է մեծացնել Թուրքիայի ախորժակը ռազմավարական կարևոր նշանակության ակտիվներ վերահսկելու առումով»։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ վարչակազմը չի ճանաչում Սիրիայի նոր կառավարությունը։ Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ կողմնակից են Սիրիայի նոր իշխանությունների հանդեպ ավելի կոշտ դիրքորոշման՝ մատնանշելով նրանց նախկին կապերն Ալ-Քաիդայի հետ։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը